211652_close_icon

Հարեւանների հետ պետք է խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են ԵՄ որոշ երկրներ. Փաշինյան. News.am

views-count3076 դիտում article-date 14:26 13-09-2022
Ոչ ոք Հայաստանի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը կասկածի տակ չի դնում։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները լի են քաղաքական եւ քաղաքացիական վճռականությամբ։ Նրանք պատրաստ են պաշտպանել հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իսկ իշխանությունների խաղաղ օրակարգը, նրա խոսքով, կայանում է որոշ ժամանակ անց հարեւան երկրների հետ նորմալ ու բավականին կառուցողական երկխոսության ապահովման մեջ։

«Մենք ցանկանում ենք մեր հարեւանների հետ խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են եվրոպական որոշ երկրներ»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր