7638 դիտում
17:59 15-09-2014
Խոպանում գտնվող ընկերոջ համար աղջիկ փախցրած երիտասարդն ու նրա ընկերը պատիժ չեն կրի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 29-ամյա Վարդան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՌԴ-ում արտագնա աշխատանքների մեկնած ընկերոջ՝ Գագիկ Քեշիշյանի ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Ֆլորա Մելքոնյանին ընկերոջ հետ համատեղ ապրելու համար վերջինիս բնակարան տեղափոխելու նպատակով Գագիկ Քեշիշյանի դրդմամբ գնացել է Ֆլորա Մելքոնյանի բնակարան և վերջինիս կողմից ընկերոջ բնակարան տեղափոխելու հարցում մերժում ստանալով՝ բռնության գործադրմամբ՝ բերանը ձեռքով փակելով, ձեռքից քաշելով փորձել է բնակարանից դուրս հանել և առևանգել:Սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Ֆլորա Մելքոնյանը գոռգռացել է, օգնություն կանչել և երբ նրա ձայնից իր բնակարանից դուրս եկած նույն շենքի 15 բնակարանի բնակիչ Գոհար Գրիգորյանը հայտնել է, որ զանգահարել է ոստիկանություն,Վարդան Գևորգյանը, մուտքի դռան դիմաց թողնելով Ֆլորա Մելքոնյանին, դիմել է փախուստի:
Վարդան Գևորգյանին եւ Գագիկ Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով: Քննելով գործը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ, որ դատարանը վճռել է նրանց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով և նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով: Սակայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել և նրանց նկատմամբ սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
5790 դիտում
15:48 31-01-2015
32-ամյա երիտասարդն ընկերոջ հետ աղջիկ է փախցրել և տարել ավտոպահեստամասերի վաճառքի խանութ
2814 դիտում
19:21 21-10-2014
Նախկին ընկերուհուն փախցրած երիտասարդի և նրա ընկերոջ գործը հանգուցալուծում ստացավ
7418 դիտում
16:54 23-07-2014
23-ամյա երիտասարդն ընկերոջ համար փախցրել է նրա նախկին ընկերուհուն
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»