211652_close_icon
views-count7412 դիտում article-date 16:54 23-07-2014

23-ամյա երիտասարդն ընկերոջ համար փախցրել է նրա նախկին ընկերուհուն

23-ամյա Գ. Քուրդօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Դ. Ադամյանի նախկին ընկերուհի Ա. Գրիգորյանին ամուսնության նպատակով առևանգելու մասին նախնական համաձայնության գալով Բդոյանի, Ադամյանի, Բուլիկյանի և Հարությունյանի հետ՝ Դ. Ադամյանին պատկանող Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենայով գնացել են Ա. Գրիգորյանի կողմից վարձակալած ք. Երևան, Բաբաջանյան բնակարան, որտեղ, բռնություն գործադրելով Ա. Գրիգորյանի նկատմամբ, բացահայտ առևանգել են նրան և նշված ավտոմեքենայով Ա. Գրիգորյանին տեղափոխել են Երևան քաղաքի Նոր-Նորքի Վ. Բդոյանի բնակարան՝ այնտեղ պահելու համար, սակայն շենքի բակում նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ և վերջիններից բերման են ենթարկել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Գ. Քուրդօղլյանի եւ Դ. Ադամյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2 -րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը վարույթ է ընդունվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր