211652_close_icon
views-count1079 դիտում article-date 17:58 16-09-2014

Մոսկվան Վաշինգտոնից պատժամիջոցների ուղղման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ուղղման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նա հայտնել է, որ մամուլում եղած հրապարակումների վաշինգտոնյան աղբյուրներն իրենց անծանոթ են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար ԱՄՆ-ը պայմաններ է առաջ քաշել:

Նմանատիպ նյութեր