998 դիտում
20:25 16-09-2014
Լեհ փաստաբանները հյուրընկալվել են Հայաստանի փաստաբանների պալատում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լեհաստանի փաստաբանների պատվիրակությանը:
Այցը նպատակ ուներ հայ և լեհ փաստաբանական համայնքների միջև հաստատել փոխադարձ կապեր:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի գործունեության ուղղությունները՝ միջազգային համագործակցությունը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները:
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է Դպրոցի հնարավորությունները կրթական համակարգը և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները:
Լեհական պատվիրակության ղեկավարը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը և Դպրոցը օրինակելի է այլ երկրների փաստաբանների պալատների համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հիմք կդնի ամուր համագործակցության:
ՀՀ Փաստաբանների պալատի լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
13:57 10-12-2015
Գերմանիայի Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հյուրընկալվել ենՀՀ Փաստաբանների պալատում
1224 դիտում
19:11 18-09-2014
ԱՄՆ Մասաչուսետս նահանգի շերիֆը հյուրընկալվել է ՀՀ փաստաբանների պալատում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»