211652_close_icon

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հանդիսավոր բացումը և այլ մանրամասներ. տեսանյութ

views-count2069 դիտում article-date 18:35 16-09-2014
010 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի շահագործման հանձնելուց հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախաձեռնեց նաև Գյումրիի և Վանաձորի ֆուտբոլի ակադեմիաների շինարարությունը: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունն ընթացքում է, իսկ այսօր արդեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան, որի կառուցման աշխատանքներն սկսվել են 2011թ-ին՝ 8 հեկտար հողատարածքի վրա, հանձնվեց շահագործման: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան հանդիսավորությամբ բացեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Տոնական միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջեց ակադեմիայի տարածքում, ծանոթացավ ենթակառուցվածքներին: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան բաղկացած է 1.200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին: Տեսանյութը` ՀՖՖ պաշտոնական կայքի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր