1319 դիտում
01:03 17-09-2014
Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ը վերջին վայրկայններին հաղթանակ կորզեց «Լուդոգորեց»-ից. տեսանյութ
5-ամյա դադարից հետո «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայում իր վերադարձը նշանավորեց բուլղրական «Լուդոգորեց»-ի նկատմամբ տարած դժվարին հաղթանակով: Մերսիսայդյան ակումբը կարողացավ հաղթանակի նժարը իր կողմը թեքել հանդիպման վերջին վայրկյաններին: Վերոնշյալ խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում:
82-րդ րոպեին «Լիվերպուլ»-ին առաջ մղեց թիմի նորեկ Մարիո Բալոտելին, սակայն 91-րդ րոպեին բուլղարական թիմին հաջողվեց խփել պատասխան գնդակը: Այդուհանդերձ «Լուդոգորեց»-ի ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտեվեց, քանի որ 93-րդ րոպեին Ստիվեն Ջերարդը 11 մետրանոց հարվածով երեք միավոր պարգևեց իր թիմին:
«Լիվերպուլ» - «Լուդոգորեց»` 2:1
Գոլեր` Բալոտելի 82', Ջերարդ 93' (11մ) – Աբալո 91'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
19:05 19-10-2014
Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-ը խաղավերջում հաղթանակ կորզեց «ՔՊՌ»-ից. տեսանյութ
1044 դիտում
22:41 16-09-2014
Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ» - «Լուդոգորեց». ուղիղ միացում
1026 դիտում
23:41 26-11-2014
Չեմպիոնների լիգա. «Լուդոգորեց» - «Լիվերպուլ». ուղիղ միացում
Այս բաժնից
1462 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1756 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը