211652_close_icon
views-count1143 դիտում article-date 14:51 17-09-2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կգումարվի Եկեղեցական-ներկայացուցչական ժողով

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր եռօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցելու են շուրջ 160 պատգամավորներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, աշխարհասփյուռ թեմերից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները: Սիրով հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` ներկա գտնվելու Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի բացման արարողությանը ժամը 11:00-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Նմանատիպ նյութեր