211652_close_icon
views-count2636 դիտում article-date 11:24 18-09-2014

Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել. Ժողովուրդ

«Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նրան Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելիս: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որևէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»,-գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր