1246 դիտում
18:53 18-09-2014
ՀԵՀ մարզային կենտրոնները՝ երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ
2011 թվականից բոլոր 10 մարզկենտրոններում գործում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։
Երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգող Հայկ Մամիջանյանը նկատում է, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում որդեգրել է համաչափ զարգացման քաղաքականությունը և փորձում է երիտասարդական բոլոր տեսակի միջոցառումները՝ սոցիալական, կրթական, մշակութային և այլն, իրականացնել նաև ՀՀ մարզերում։ «Ընդ որում, մարզային ծրագրերը կազմակերպվում են ոչ թե քաղաքաբնակ ակտիվիստների, այլ հենց մարզաբնակ երիտասարդների կողմից, ովքեր ընտրել են ակտիվ քաղաքացու կեցվածքը, ովքեր համարում են, որ կարող են ապահովել թե′ իրենց կայուն զարգացումը, թե′ մրցունակ կրթության իրավունքը, թե′ ազատ ժամանցն իրենց ծննադավայրում։ Այսպիսով՝ մենք փորձել ենք մարզային երիտասարդական կենտրոնների հիմնմամբ և ծրագրերի որոշակի ֆինանսավորմամբ աշխուժացնել մարզային երիտասարդական կյանքը հենց մարզաբնակ երիտասարդների մջոցով։ Ընդ որում, ծրագրեր իրականացվում են ոչ միայն մարզկենտրոններում, այլև տարբեր համայնքներում, սահմանամերձ գյուղերում»,- ասում է Հայկ Մամիջանյանը։
ՀԵՀ մարզային կենտրոնների համակարգողը նշում է, որ կենտրոններն ակտիվորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային ՀԿ-ների հետ. «Մարզային կենտրոնները երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ են։ Մարզային շատ խնդիրներ ու նրանց լուծումներ Երևանից այնքան էլ տեսանելի չեն։ Ուստի տեղերում գործող մեր կառույցների աշխատակիցները, կամավորներն ավելի արագ են վեր հանում դրանք ու ավելի արդյունավետ լուծումներ առաջարկում»։
Հայկ Մամիջանյանը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր մարզային կենտրոն ունի մեկ միլիոն դրամի միայն ծրագրային բյուջե, որը հատկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը յուրաքանչյուր մարզում հոգում է նաև բավականին մեծ և տեխնիկապես հագեցած կենտրոնների պահպանման ծախսերը։ Բոլոր մարզային երիտասարդական կենտրոնների տեխնիկական, գույքային և տարածքային ռեսուրսները տրամադրվում են տեղի հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և երիտասարդներին՝ տարատեսակ միջոցառումների իրականացման համար։
ՀԵՀ մարզային կենտրոնների համակարգողը նկատում է նաև, որ մարզային երիտասարդական կյանքը զիջում է Երևանին թերևս միայն մասշտաբայնությամբ։ Միջոցառումների որակը և նորարարական մոտեցումները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքայինից. «Որոշ պարագաներում մարզային կենտրոնների գործունեությունը նաև կանխում է երիտասարդների շարժը դեպի Երևան։ Երիտասարդական ծրագրերի շնորհիվ շատ դեպքերում երիտասարդները, գիտակցելով, որ իրենց համայնքում կարող են օգտակար լինել, ձեռնպահ են մնում մայրաքաղաք տեղափոխվել և ավելի ակտիվ են դառնում իրենց համայնքներում»։
Նմանատիպ նյութեր
3856 դիտում
23:14 17-03-2018
370 մարզային ծրագիր. ՀԵՀ մարզային կենտրոնները ներկայացրին 2017թ. աշխատանքների հաշվետվությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված