1092 դիտում
11:38 29-12-2014
ՀԵՀ մարզային կենտրոնները կակտիվացնեն հեռավոր համայնքներում, սահմանամերձ շրջաններում տարվող աշխատանքները. լուսանկարներ
Դեկտեմբերի 28-29-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնների 2014թ. երկրորդ կիսամյակային հաշվետու հանդիպումը։ Ներկայացվեցին կենտրոնների՝ անցած 6 ամիսներին իրականացված ծրագրերը։
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը, նշեց, որ հաշվետու մարդը, որպես կանոն, պարտավորված է աշխատանքները լավ կատարելու հարցում։ Նա նկատեց, որ բարելավվել է մարզային կենտրոնների աշխատանքների բովանդակային կողմը, մեծ ուշադրություն է դարձվել կենտրոնների տեխնիկական վերազինմանը։ Հիմնադրամի համակարգողը նշեց նաև, որ 2015թ. պետք է հատկապես ակտիվացնել հեռավոր համայնքներում, սահմանամերձ շրջաններում տարվող աշխատանքները։
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, գնահատելով ներկայացրած հաշվետվությունները, ընդգծեց, որ առաջին կիսամյակի համեմատ, բավականին առաջընթաց կա։ Նա նկատեց, որ ՀԵՀ մարզային յուրաքանչյուր կենտրոն պետք է տիրապետի տվյալ մարզի երիտասարդների առջև ծառացած խնդիրներին, նրանց պահանջմունքներին և ծրագրերն ուղղորդի դրանց լուծմանը։ ՀԵՀ գործադիր տնօրենը շեշտեց, որ պահանջները մարզային կենտրոնների նկատմամբ մշտապես փոխվում են, և ամենօրյա լարված աշխատանք է պահանջվում՝ իրենց առջև դրված խնդիրները լուծելու ուղղությամբ։
Երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգող Հայկ Մամիջանյանը, ամփոփելով 2014 թվականը, նշեց, որ ընթացիկ տարում ֆինանսավորվել է ՀԵՀ 10 մարզային կենտրոնների 62 ծրագիր, այդպիսով 2013 թվականի համեմատ՝ կրկնապատկվել է մարզերում իրականացված միջոցառումների թիվը: Մարզային երիտասարդական կենտրոնների կողմից անցկացվել են նաև շուրջ 80 տարատեսակ միջոցառումներ՝ դասընթացներից մինչև խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներ և ֆլեշմոբեր առանց հավելյալ ֆինանսավորման: Ընդհանուր առմամբ անցնող տարում ՀՀ բոլոր մարզերում իրականացվել են շուրջ 140 երիտասարդական ծրագրեր։ ՀԵՀ մարզային կենտրոնները մեծ ծավալի գործունեություն են իրականացնում նաև կամավորական աշխատանքի զարգացման առումով։ Մասնավորապես, 10 մարզային կենտրոններն ունեն մոտ 1100 հայտագրված կամավորներ։
Հանդիպման ավարտին մարզային 10 կենտրոններին հանձնվեցին Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից տրամադրված դյուրակիր համակարգիչներ և պրոյեկտորներ։ Իսկ հաշվետվության արդյունքներում լավագույնը ճանաչված Արմավիրի, Վայոց ձորի և Լոռու մարզային կենտրոնները պարգևատրվեցին նաև լուսանկարչական ապարատներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3856 դիտում
23:14 17-03-2018
370 մարզային ծրագիր. ՀԵՀ մարզային կենտրոնները ներկայացրին 2017թ. աշխատանքների հաշվետվությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
1243 դիտում
18:53 18-09-2014
ՀԵՀ մարզային կենտրոնները՝ երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ
1876 դիտում
16:29 07-03-2016
Կառավարությունը հեռավոր, սահմանամերձ ու բարձր լեռնային 344 գյուղերում wi-fi է ապահովում
Այս բաժնից
535 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան