211652_close_icon
views-count1326 դիտում article-date 10:46 19-09-2014

Տեղի ունեցավ Խաչատրյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան լարային քառյակի 90-ամյակին

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կրում էր «Հանդիպում Խաչատրյանի հետ» խորագիրը։ Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և նվիրված էր Կոմիտասի անվան պետական լարային քառյակի 90-ամյակին։ Կոմիտասի անվան պետական լարային քառյակն աշխարհի հնագույն գործող քառյակն է: Հիմնադրվել է 1924թ. Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար՝ Ե. Գուզիկով): Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը: Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերի կատարմամբ հնչեցին Խաչատրյանի կամերային գործերը՝ Տոկատ դաշնամուրի համար, Պար թիվ 1 ջութակի և դաշնամուրի համար, Երգ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար, Պոեմ դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ։

Նմանատիպ նյութեր