Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը անհնար է համարել իր այցը Ռուսաստան
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Գաուկը կարծում է, որ այդ ամենն անհնար են դարձնում իր պետական այցը Ռուսաստան: Ավելին, նա Մոսկվային մեղադրել է նրանում, որ նա Արևմուտքի կողմից սպառնալիքի պատրվակով սահմանափակում է մյուս ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Գաուկը մանրամասնել է, որ քննադատում է ոչ թե բուն Ռուսաստանին, այլ` նրա ղեկավարությանը:
Գաուկը նաև ընդգծել է, որ իր ծայրահեղ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ կապված չէ այն հանգամանքի հետ, որ իր հորը պահել են Սիբիրի ուղղիչ ճամբարում: Նա հավելել է, որ ինքը գնահատում է ռուսական մշակույթը և հարգանքով է վերաբերվում երկրի բնակչությանը: