1612 դիտում
09:55 24-04-2015
Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը. Է. Նալբանդյան
Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված հայտարարությունը։
Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։
Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագին՝ Գերմանիայի նախագահը Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. Մեծ եղեռնը կոչեց «Ցեղասպանություն» եզրույթով:
Պատմություն մեջ առաջին անգամ Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Նմանատիպ նյութեր
3230 դիտում
11:26 20-10-2017
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ
2387 դիտում
17:10 22-02-2018
Հայաստանը ողջունում է Լիբանանի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման գործընթացում. Էդվարդ Նալբանդյան
1506 դիտում
16:16 19-09-2014
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը անհնար է համարել իր այցը Ռուսաստան
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը