1273 դիտում
13:10 20-09-2014
Քաշաթաղի նոր ավանը կվերանվանվի Արիավանի. տեսանյութ
Քաշաթաղի շրջանում նոր ավան է կառուցվում: Շրջանի Աղավնո գյուղը 150 նոր տուն կունենա ու կվերանվանվի Արիավանի: Շինարարությունն 8 ամիս է` ընթանում է, 30 տուն արդեն պատրաստ է, ևս 20-ը պատրաստ կլինեն մինչև նոյեմբեր: Ծրագիրն իրականացնում են «Արի» ներդրումային կազմակերպությունն ու Արցախի կառավարությունը: Բնակարանները 3-4 սենյականոց են: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել հիփոթեքային վարկով 20-30 տարվա մարման ժամկետով: Տոկոսադրույքները դեռ վերջնական որոշված չեն, բայց դրանք շատ չնչին կլինեն կամ առանց տոկոսի: «Արի» կազմակերպությունը 150 գործարարների հետ է գործակցում: Բնակարանաշինության ծրագիրը Արցախի կառավարության հետ գործակցության երկրորդ փուլն է: «Արի» կազմակերպությունը 2010-ից գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով ցածր վարկեր է տրամադրում գյուղացիներին: Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների տնտեսական զարգացման համար արդեն 5 մլն դոլար է ներդրվել: «Արի» կազմակերպության անդամներն Արցախի կառավարության հետ գործակցությունն արդյունավետ են համարում: Ցանկություն ունեն անցնել արդյունաբերության զարգացման ծրագրերին: Կարելի է կաթնամթերքի կամ մսի արտադրություն հիմնել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33924]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3086 դիտում
23:20 03-06-2016
Ռիոյի Օլիմպիական ավանը պատրաստ է հյուրընկալելու Խաղերի մասնակիցներին
2576 դիտում
17:19 14-05-2019
Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին
1511 դիտում
16:01 21-06-2021
«Տոկիո-2020»–ի կազմակերպիչները ներկայացրել են օլիմպիական ավանը
Այս բաժնից
871 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
934 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»