211652_close_icon
views-count1556 դիտում article-date 16:01 21-06-2021

«Տոկիո-2020»–ի կազմակերպիչները ներկայացրել են օլիմպիական ավանը

<< Տոկիո – 2020 >>  –  ի  կազմակերպիչները լրագրողներին են ներկայացրել  օլիմպիական ավանը: Այն գտնվում է Տոկիոյի ծովածոցի  Հարումի  կղզում:

Գյուղը երեք կողմից շրջապատված է ջրով և  պայմանականորեն բաժանված է երեք գոտու.  բնակելի, աշխատանքային և Village Plaza համալիր: Վերջինում պետք է տեղակայվեն  լրատվական  կենտրոնը, խանութներ, սրճարաններ և այլ հարմարություններ:

Գյուղի տարածքում կառուցվել են  երեք հազար 800 հյուրանոցային համարներ ունեցող 14 – 18  հարկանի 21 բնակելի շենքեր:

Հյուրերին կառաջարկվի  շուրջ  700 տեսակի տարբեր ուտեստ ՝  ճապոնական  և ազգային  այլ խոհանոցներից: Ռեստորանը կաշխատի շուրջօրյա, որը մշտական կսպասարկի ավելի քան  5,5 հազար մարդու:

Նմանատիպ նյութեր