2782 դիտում
22:31 20-09-2014
«Մայնց» - «Բորուսիա»`2:0. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին. տեսանյութ
Բունդեսլիգայի 4-րդ տուրի երկրորդ խաղային օրվա վերջին խաղը կայացավ Մայնցում, ուր տեղի համանուն թիմը հյուընկալեց փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ին: Առաջին խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն չկարողացավ օգտվել դրանցից և պատժվեց: 66-րդ րոպեին Շինջի Օկազակին առաջ մղեց «Մայնց»-ին, իսկ 74-րդ րոպեին Մատիաս Գինտերի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 2:0: Հարկ է նշել, որ 70-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն վրիպեց 11 մետրանոցից: Դորտմունդյան ակումբի կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին: Խաղավերջում հայ խաղացողը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:
«Մայնց» - «Բորուսիա»`2:0
Գոլեր` Օկազակի 66’, Գինտեր 74’ (ինք)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6608 դիտում
23:19 31-01-2015
«Բայեր»-«Բորուսիա»` 0:0. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին. տեսանյութ
4332 դիտում
10:23 15-01-2014
«Բորուսիա» - «Բոխում»` 2:1. Մխիթարյանը մասնակցեց 1-ին խաղակեսին. տեսանյութ
2284 դիտում
20:16 18-01-2014
«Կայզերսլաուտեռն» - «Բորուսիա»`1:3. Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին. տեսանյութ
Այս բաժնից
1492 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1777 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը