13322 դիտում
13:37 22-09-2014
34-ամյա փեսան պնդում է, որ իր քննիչ աներձագն ընկերոջ հետ ծեծի է ենթարկել իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել սեպտեմբերի 20-ին Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Մանուկ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արտաշատի բաժին, քանի որ Մ. Մանուկյանը, ըստ իր հայտարարության, ծեծի է ենթարկվել Արարատի մարզի Մրգանուշ գյուղում իր կնոջ եղբոր՝ Գեղամի և նրա ընկերոջ՝ Հովիկի կողմից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոմն Գեղամն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արտաշատի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Մ. Մանուկյանն ասում էր. «Ամեն ընտանիքում էլ ամուսինների միջև խոսք ու զրույց է լինում, որի ժամանակ իրար չեն հասկանում: Ի՞նչ ա, դրա համար աներձագս իրա ընկերոջ հետ պիտի հարձակվե՞ն վրաս ու ծեծե՞ն ինձ՝ այն դեպքում, երբ ինքը ոստիկանության քննիչ է: Հլը չերեզներով էլ մարդիկ են ուղարկում իմ մոտ, որ՝ եթե բողոքես, ջեբդ պլան կգցենք ու կտանենք: Մինչ հիմա դատաբժիշկն ինձ չի զննել և միայն մի անգամ ոստիկանության աշխատող է եկել հիվանդանոց, ով ներկայացել է որպես քննիչ: Կատարվածի մասին ինձնից բացատրություն է վերցրել ու գնացել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+