211652_close_icon
views-count40870 դիտում article-date 15:43 22-09-2014

Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են՝ իրավապահները ե՞րբ են վերջ դնելու «բեսպրեդելին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Արդեն 2 ժամից ավելի է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, 2,000-ից ավելի բնակիչներ ճանապարհը փակել են և հրաժարվում են բացել, քանի որ սեպտեմբերի 20-ին Վարդենիս քաղաքում 3 ճիվաղներ դաժան ծեծի են ենթարկել Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանին և նրա որդուն՝ Մանուկին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ ճանապարհը չեն բացելու այնքան ժամանակ, մինչև թուրքի հոգեբանությամբ հորն ու տղային ծեծի ենթարկողները չհայտնաբերվեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հայրը գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ըստ տեղեկությունների՝ Վարդենիսի ոստիկանությունն արդեն գիտի հանցագործությունը կատարած այդ անձանց ինքնությունը, սակայն մինչ այս պահը չի հայտնաբերել նրանց: Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Գիտենք և ձեռնարկում ենք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»: Ըստ գյուղացիների պատմածի՝ այդ «եռյակը» նախկինում փայլել է իր լկտի արարքներով և ամեն անգամ «բեսպրեդելից» հետո «ջրից չոր է դուրս եկել», ու եթե ժամանակին նրանց կատարած անօրինական գործողությունների համար համապատասխան մարմինները ոտքերը «համապատասխան տեղից պոկեին», ապա երեկվա դեպքը տեղի չէր ունենա: *** 17:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ գյուղացիները, հավատալով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ադամյանի և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վ. Բաղյանի խոսքերին, ճանապարհը ժամանակավորապես բացեցին ու վստահ են, որ ոստիկանները կարճ ժամանակում կհայտնաբերեն հանցագործներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի սալջարդ, ուղեղի ցնցում, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ: Այս պահին ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վազ 21015 մակնիշի 10 ՕԼ 310 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ են եղել 38-ամյա Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանը և 27-ամյա Հրանտ Շաբոյանը, ովքեր առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելով Հ. Սարգսյանին՝ թողել են անօգնական և դիմել փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և խմբակային խուլիգանություն հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը պատրաստվում է դիմել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի նշված 3 անձանց նկատմամբ հայտարարվի հետախուզում, քանի որ մինչև այս պահը նրանք թաքնվում են իրավապահներից: Վարդենիսի ոստիկանությունից հանցագործների լուսանկարներն արդեն փոխանցվել են հանրապետության մաքսակետեր, «Զվարթնոց» օդանավակայան և երկաթուղային կայարան, որպեսզի կանխվի հանրապետությունից նրանց դուրս գալը: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մինչև չորեքշաբթի (սեպտեմբերի 24) ճանապարհը չեն փակելու, թողնելու են, որպեսզի ոստիկանությունն առանց կաշկանդվելու աշխատի և հայտնաբերի նրանց, իսկ եթե պետք լինի, ապա գյուղացիները պատրաստվում են ի նշան բողոքի հինգշաբթի օրը հավաքվել կառավարության շենքի դիմաց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր