211652_close_icon
views-count32283 դիտում article-date 20:28 14-02-2016

Ավտովթար Երևանում. «Mitsubishi»-ն բախվել է սեփական տան պատին, բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են. ե՞րբ է վերջ դրվելու Բաշինջաղյան փողոցում «շումախերների» խրախճանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, «Mitsubishi» մակնիշի 224 UO 12 համարանիշի վարորդը Բաշինջաղյան փողոցում` Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել թիվ 79 տան պատին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի խառայողները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին գումարտակի ջոկի ավագ տեսուչ Արմեն Ասլանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձանում են, որ նշված փողոցում կան 3 դպրոցներ, «Փարոսը» և սոցապ բաժինը, իսկ երթևեկության համար տրված է առավելագույնը 40 կմ/ժ արագություն, սակայն կան որոշ վայ վարորդներ, ովքեր երթևեկում են այնպիսի արագությամբ, որ անգամ կնախանձի Շումախերը: «Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ-սարք, սակայն ամեն անգամ պատկան մարմինները մեզ դնում են Արթին պապի օրը: Նամակի պատասպանը չկա ու չկա:[/color] Բազմաթիվ վթարներ ու վրաերթեր են տեղի ունեցել այս փողոցում ու եթե տեսնեք, որ առաջիկայում հարցը քաղաքակիրթ կերպով չի լուծվում ու արագաչափ չի տեղադրվում, ստիպված գնալու ենք Կառավորության, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիաներ անենք»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ տեղում աշխատում են ՃՈ աշխատակիցները ու դա չի զգաստացնում որոշ վարորդների, ովքեր մեծ արագությամբ սլանում էին վթարի վայրի մոտով: ՃՈ-ն պարզում է վարորդի ինքնությունը, ով դեպքի վայրից հեռացել է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր