Պատվավոր կոչումներ` մարզաշխարհի արժանավորներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 23 –րդ տարեդարձի առթիվ , սեպտեմբերի 21 –ին, բարձր պարգևներ է հանձնել մարզաշխարհի երեք արժանավորների, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և 2014 թվականի աշխարհի առաջնությունում տոնած փայլուն հաղթանակների համար Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամներ Արսեն Լևոնի Ջուլֆալակյանը և Արթուր Գևորգի Ալեքսանյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով :
Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Գյումրու մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Խաչատուր Արտաշեսի Երանոսյանին: