ԼՂՀ-ի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողներին պատվավոր կոչումներ են շնորհվել
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում երկարամյա բեղմնավոր աշխատանքի եւ նշանակալի ավանդի համար Ռուբեն Բարսեղյանին եւ Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Յուրի Մելքումյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում։