211652_close_icon
views-count1003 դիտում article-date 10:40 23-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում

Սեպտեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցեցին Կանադայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, կանադական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: Ընդունելության ընթացքում ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ հայ-կանադական հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններին, տնտեսական կապերի ամրապնդմանը: Այնուհետև ելույթով հանդես եկան նախարար Ջեյսոն Քեննին, ով անդրադարձավ Հայաստան այցելությունից իր ունեցած տպավորություններին, և բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունները: ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:

Նմանատիպ նյութեր