211652_close_icon
views-count1208 դիտում article-date 22:41 22-09-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

Սեպտեմբերի 18-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Տորոնտո քաղաքում կայացավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։ Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը խոսեց անկախության կարևորության մասին հայ ժողովրդի պատմության մեջ` անդրադառնալով հայկական պետականության կայացմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, կանադացի քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու արարողությունը: Կարիջիաննիսը հսկայական ավանդ ունի Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Սեպտեմբերի 19-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձը հարուստ մշակութային ծրագրով տոնվեց Մոնրեալ քաղաքում։ Դիմելով ներկաներին՝ դեսպան Եգանյանը անդրադարձավ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհի, ձեռքբերումների ու առկա մարտահրավերների մասին, ինչպես նաև կոչ արեց առավել ներգրավված լինել հայրենիքի հասարակական ու տնտեսական կյանքում։ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Կանադայի մի շարք այլ քաղաքներում։

Նմանատիպ նյութեր