211652_close_icon
views-count2768 դիտում article-date 21:59 17-08-2021

Դատարանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի և ֆինանսական հաշիվների վրա կալանք դնելու որոշումը. aravot.am

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց չեղարկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա եւ ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքը։

Ինչպես հայտնում է Aravot.am-ը, դատարանին միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ վարույթ իրականացնող մարմինը դեռեւս նախաքննության փուլում կալանք է դրել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա, համարելով որ վերջինիս գույքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Փաստաբանի ներկայացմամբ՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը որեւէ կերպ չի կարող նպաստել սույն գործի քննությանը եւ դատավարական նպատակներին։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ դատարանում հայտարարեց՝ նախաքննության ընթացքում պարոն Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել զուտ այն հիմքով, որ իբրեւ այդ գույքը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին․ «Քրեական դատարավարության օրենսդրությունը, հատկապես գույքի վրա կայանք դնելու ինստիտուտը, եթե ուսումնասիրեն, ապա «փաստացի պատկանելիություն» հասկացություն գոյություն չունի, ավելին՝ քրեական դատավարության օրենսգրքի 232 եւ 233 հոդվածներով գույքի վրա կալանք կարող է դրվել կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձանց գույքի վրա կամ երրորդ անձանց գույքի վրա։

Միեւնույն ժամանակ օրենսդիրը սահմանում է երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու չափանիշները՝ այսինքն՝ եթե երրորդ անձի կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար կրում է նյութական պատասխանատվություն, եւ եթե նրանք հանդիսանում են ոչ բարեխիղճ ձեռքբերողներ, եւ եթե այդ գույքը ձեռք է բերվել կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում։ Տվյալ դեպքում քննիչը չափանիշները չի նշել՝ Սեդրակ Քոչարյանը կրում է պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի գործողությունների համար, Սեդրակ Քոչարյանը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, կամ գույքը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործողությունների արդյունք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր