10108 դիտում
13:44 24-09-2014
74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարած ստահակները կալանավորվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքի բնակիչ, նախկինում 8 անգամ դատապարտված 42-ամյա Գեորգի Դավթյանի և Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Պողոսյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը և նշված անձինք դատարանի դահլիճից տեղափոխվեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ Դիլիջանից [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/22/27889/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], սեպտեմբերի 21-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ժամերի ընթացքում հայտնաբերել էին սեպտեմբերի 20-ին Դիլիջանում 74-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարածին և կնոջ մասին տեղեկություն հաղորդած անձին: Ոստիկանները Իջևանում հայտնաբերել էին նախկինում 8 անգամ դատապարտված 42-ամյա Գեորգի Դավթյանին, ով հաշվառված է Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի վագոն-տնակում, սակայն բնակվում է Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքում:
Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին նաև տուժողի՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Սվետլանա Պետրոսյանի մատանին, որը ստահակը կնոջ մատից հանել էր՝ մինչ այդ ծեծի ենթարկելով նրան: Մի քանի դիլիջանցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ միայնակ ապրող Ս. Պետրոսյանի հարազատները Դիլիջանում արդեն տեղեկություններ էին տարածում, թե ոստիկանությունը չի հայտնաբերի ավազակային հարձակումը կատարած անձին ու պատրաստվում էին բողոքներով ներկայանալ վերադասին: Սակայն հայտնաբերվել էր և այդ ստահակը, և տուժածի 2-րդ տանը վարձակալական հիմունքներով բնակվող Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Պողոսյանը, ով տեղեկություններ էր տվել միայնակ կնոջ մասին Գ. Դավթյանին, որից հետո վերջինս իր սև գործն անելուց հետո հեռացել էր հանցանքի վայրից:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Քննիչի որոշմամբ Գ. Դավթյանն ու Գ. Պողոսյանը ձերբակալվել էին:
Էլ ավելի վաղ դեպքի վայրից ֆոտոլրագրողը հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում մարմնական բազմաթիվ վնասվածքներով Դիլիջանի հիվանդանոց էր տեղափոխվել Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի բնակչուհի, 74-ամյա Սվետլանա Պետրոսյանը: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը` Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննչական խումբը` քննիչ Վարդան Կարապետյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)