211652_close_icon
views-count1119 դիտում article-date 15:02 24-09-2014

Չինաստանը ՀՀ ԱԻՆ-ին տիեզերական արբանյակներից տվյալներ կտրամադրի

Սեպտեմբերի 15-17-ը Չինաստանի Բեյջինգ քաղաքում տեղի է ունեցել Տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված աղետների կառավարման ՄԱԿ-ի 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը: Կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի տիեզերական հարցերով գրասենյակը (UNOOSA) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գիտաժողովին ներկայացրել է նախարարության «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը: Գիտաժողովի շրջանակներում պաշտոնական հանդիպում կազմակերպվեց Ս. Պետրոսյանի, Չինաստանի քաղաքացիական պաշտպանության հարցերով նախարարության «Արտակարգ իրավիճակներում ռիկերի նվազեցման» (Ռիսկերի նվազեցման տիեզերերական կենտրոն) ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Պաունգ Չենմինի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Քննարկվեց երկու նախարարությունների արբանյակային կապի համատեղ համագործակցության տեխնիկական լուծումների հարցը, որը բարձրացվել էր դեռևս ՀՀ ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի ժամանակ: Չինական կողմին առաջարկվել էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծել Ռիսկերի նվազեցման տիեզերական կենտրոն, որին պետք է անվճար հիմունքներով տրամադրվեն չինական HJ-14-A և HJ-14-B արբանյակներից ստացվող տվյալները` մշակման, վերլուծության և մշտադիտարկման տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծրագրային փաթեթների ամբողջական փաթեթների ներառմամբ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ ՀՀ ԱԻ նախարարությունը ավելի հստակ ներկայացնի ոլորտային թեմատիկ պահանջները` կենտրոնի բացման հետագա քայլերն իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր