211652_close_icon
views-count1302 դիտում article-date 16:23 24-09-2014

Թուրքիան հերքում է լուրերն այն մասին, որ պատրաստվում է ուրան հարստացնել

Թուրքիան չի պատրաստվում ուրան հարստացնել, և Անկարան միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թուրք նախարարի խոսքով՝ միջազգային և տեղական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիան միջուկային զենք ստեղծելու պլաններ ունի, չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան նման տեխնոլոգիաներ չունի և այդ լուրերը միտված են հերթական անգամ Թուրքիան վարկաբեկելուն: Հիշեցնենք, որ օրերս մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ Թուրքիայում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսվել: Հաղորդվում էր նաև, որ դրա համար նախատեսված տեխնոլոգիաները Թուրքիային տրամադրելու է Պակիստանը:

Նմանատիպ նյութեր