211652_close_icon
views-count2825 դիտում article-date 12:29 11-05-2019

Նիկոլ Փաշինյանը գործարարներին կոչ արեց ՀՀ-ում ներդրումներ անելով հարստանալ և հարստացնել Հայաստանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին կոչ արեց Հայաստանում ներդրումներ անելով հարստանալ ու հարստացնել երկիրը։ «[url=https://armenpress.am/arm/news/974436.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։ «Գործարարությունը առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով ու հետաքրքրված են Նոր Հայաստանում, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են Նոր Հայաստանում։ Մեկ տարի է անցել արդեն, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է, մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, մտածում։ Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ գործարարներին քաջալերենք, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ մարզային այս համաժողովները կարևոր են այն առումով, որ դրանց ընթացքում արձանագրվում է Հայաստանում ներդրումային միջավայրի ու տնտեսական հարաբերությունների փոփոխված որակն ու նոր մակարդակը։ «Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, հրապարակային, թափանցիկ քննարկել։ Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, և դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/974436.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր