211652_close_icon
views-count1626 դիտում article-date 10:41 25-09-2014

Սեյրան Օհանյանը և Իրակլի Ալասանիան քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր