211652_close_icon
views-count2156 դիտում article-date 19:49 14-04-2016

Սեյրան Օհանյանը Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

Նմանատիպ նյութեր