211652_close_icon
views-count1153 դիտում article-date 12:58 25-09-2014

Ճապոնիան կարող է վերանայել կամ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները

Ճապոնիան կարող է վերանայել կամ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները, եթե Մոսկվան ակտիվ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում կատարելով Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդիի հայտարարությանը: Հայտարարության մեջ նշված է, որ ՌԴ-ն, հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի որոշ պետական բանկերի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր