211652_close_icon
views-count3464 դիտում article-date 15:58 09-02-2015

Չեխիայի նախագահը կոչ է արել չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ռուսաստանի դեմ սահմանած Եվրամիության պատժամիջոցները անարդյունավետ է համարել և հույս հայտնել, որ առաջիկա 1 տարում դրանք կհանվեն, գրում է Bloomberg պարբերականը: «Իմ խնդիրն այն է, որպեսզի օգնեմ Պուտինին, սակայն ես ձգտում եմ Չեխիայի և Ռուսաստանի միջև նորմալ առևտրային ու տնտեսական հարաբերությունների, որոնց չպետք է խանգարեն պատժամիջոցները, առավել ևս, երբ դրանք անիմաստ են»,-ասել է նա: Զեմանի կարծիքով՝ ԵՄ-ի պատժամիջոցներն այնքան էլ արդյունավետ չեն գործում, ինչպես որ սպասվում էր:

Նմանատիպ նյութեր