1332 դիտում
13:41 25-09-2014
Հորդառատ անձրևների պատճառով կտրվել է Աջարիայի Սիմոնեթի գյուղի կապն արտաքին աշխարհի հետ
Սեպտեմբերի 20-ից Աջարիայում տեղացող հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որոնք իրենց հերթին ավտոճանապարհի վրա սողանքներ են առաջացրել, հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների վարչության տարածած հայտարարության մեջ ասված է, որ մեծապես տուժել են Սիմոնեթի գյուղի բնակիչները, որտեղ ապրում է 80 ընտանիք: Հունից դուրս է եկել նաև գյուղի մոտով հոսող գետը, ինչի պատճառով դադարեցվել է գյուղին էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ներկա պահին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության աշխատակիցները նշված շրջանում ավտոճանապարհների մաքրման աշխատանքներ են կատարում:
Նմանատիպ նյութեր
4549 դիտում
23:35 06-01-2015
Վրաստանում ձնաբքի հետևանքով16 գյուղերի կապն արտաքին աշխարհի հետ կտրվել է
1838 դիտում
14:29 28-07-2015
Մոսկվայում հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով մոտ 300 չվերթ է հետաձգվել
12104 դիտում
21:24 04-07-2016
Հորդառատ անձրևների պատճառով Լարսի ավտոճանապարհը կբացվի վաղը. ՀՀ ԱԻՆ
Այս բաժնից
514 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
523 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար