211652_close_icon
views-count2323 դիտում article-date 14:44 25-09-2014

Իրանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե հանվեն պատժամիջոցները. Իրանի նախագահ

Իրանը ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտի ֆոնին որպես գազի հուսալի մատակարար առաջարկում է Եվրոպային իր գազը: Այս մասին Նյու Յորքում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ ունեցած հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, գրում է Deutsche Welle պարբերականը: Ռուհանին նշել է, որ դրա համար հարկավոր է լուծել 2 խնդիր՝ քաղաքական և տեխնիկական, այն է՝ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացումը և 2-րդ՝ եթե ժամանակակից գազատարի ստեղծման համար բավականաչափ ներդրում կատարվի, մինչև 2020 թվականը Իրանը պատրաստ կլինի Եվրոպային Ավստրիայի տարածքով բնական գազ մատակարարել տարեկան 10-20 մլրդ խմ-ի չափով:

Նմանատիպ նյութեր