211652_close_icon
views-count2503 դիտում article-date 16:13 27-01-2016

Իրանը կսկսի գազ մատակարարել Եվրոպային 2 տարի հետո

Իրանի իշխանությունները ծրագրում են եվրոպական պետությունների գազամատակարարումը 2 տարի հետո, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի տվյալներով՝ Իրանը ունի աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարները, սակայն համապատասխան արտահանող ենթակառույց չունի, ինչի հետ կապված՝ իրանական իշխանությունները ներկա պահին դիտարկում են մատակարարումների մի քանի տարբերակ: Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ նախագծերից մեկով նախատեսվում է Iran LNG-ի շինարարարական աշխատանքները վերականգնելը: Տերմինալի շինարարությունը իրականացվել է 40 տոկոսով: Մեկ այլ տարբերակով կարող է կառուցվել գազատար, որը կձգվի Պարսից ծովածոցով մինչև Օմանի տարածք: Օմանի իշխանություններն արդեն իրենց համաձայնությունն են տվել այդ նախագծին:

Նմանատիպ նյութեր