1234 դիտում
17:43 25-09-2014
Ընտանեկան բժիշկը հեշտացնում է ընդհանուր բժշկի գործը. տեսանյութ
Բժշկական համալսարանի դահլիճը մարդաշատ է: Լսողի դերում ընտանեկան բժիշկներ են մայրաքաղաքի ու մարզերի հիվանդանոցներից: «Բժշկականի ու ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվում է ընտանեկան բժկությանը նվիրված միջազգային երկրորդ գիտաժողովը: Զեկուցողները հայ են, բայց ոչ Հայաստանից: Մասնակցում են հայտնի մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեդիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ից:
Էլմիրա Մարտիրոսյանը ընտանեկան բժիշկ է, Արարատի մարզի լուսառատ համայնքի առաջնային պահպանման օղակի տնօրենը: Ասում է` ընտանեկան բժիշկները հեշտացնում են ընդհանուր բժիշկների գործը: Ծանոթ են ընտանիքի յուրաքանչյուր անդամի հիվանդության պատմությանը, ախտորոշում են, բուժում և միայն անհրաժեշտության դեպքում ուղղորդում նեղ մասնագետների մոտ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնք հաճախ են հանդիպում առաջնային օղակում: Այս հանդիպումը հնարավորույթուն է տալիս ծանոթանալ նորագույն մեթոդներին ու միմյանց փորձին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34211]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8576 դիտում
10:20 30-12-2018
Ռուսաստանն արտասահմանցիների համար հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը
877 դիտում
11:41 11-12-2024
Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացնում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին