38867 դիտում
18:34 24-03-2016
«Բուժումս կիսատ թողնելով` բժիշկը դուրս հանեց ինձ հիվանդանոցից». Եկե՛ք սատար կանգնենք հաշմանդամին, ում անվասայլակ, սնունդ, ջերմություն և բժշկի հոգատար վերաբերմունք է պետք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Այնթապ գյուղի 9-րդ փողոցի 30 տան բնակիչ, 55-ամյա Գառնիկ Հակոբյանին, ում 2 ոտքերը անդամահատված են, խնամում են թաղամասի բնակիչները, հիմնականում` երիտասարդ տղաներ:
Օրը մի քանի անգամ հարևաններով փորձում են Գառնիկին հասցնել տաք ճաշ, թեյ, սնունդ:
Այս տարվա փետրվարի 8-ին Գառնիկը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ըստ իր պատմածի` հերթական վրահատությունն է կատարվել իր նկատմամբ ու դեռ չապաքինված բժիշկներից մեկի ստիպողաբար հրահանգներով` հիվանդանոցից դուրս են արել:
Ֆոտոլրագրողի հարցին, թե` ինչի՞ պետք է բժիշկները դուրս անեին, երբ նրանք քեզ բուժել են, Գառնիկը , ով հազիվ էր հուզմունքը պահում` ասում էր. «Կային բժիշկներ, որ հարազատից ավելի լավ վերաբերմունք էին ցուցաբերում, բայց կային նաև բժիշկներ, որոնց համար դու եղած- չեղած և հենց այդ բժշկի հրահանգով էլ ինձ դուրս արեցին»:
Տունը, որտեղ բնակվում է հաշմանդամ, 55 –ամյա տղամարդը ամբողջովին խոնավ է: Եթե հարևան տղաները չհայթայթեն վառելափայտը ու չտաքացնեն տան այն անկյունը, որտեղ գիշերում է Գառնիկը, ապա նա այդ ցրտին չի դիմանա:
Որպես հաշմանդամություն ունեցող անձ, պետության կողմից ստանում է 41 հազար դրամ թոշակ, իսկ այդ գումարով նա անգամ չի կարողանում հոգալ իր դեղորայքի, սննդի խնդիրը:
Նրան խնամող երիտասարդ տղաները խնդրում էին ասելով. «Եթե բարի մարդիկ լինեն, ովքեր կհոգան Գառնիկին անվասայլակ ձեռք բերելու հարցում և միքիչ էլ վառելափայտի ու սննդի խնդիրը լուծեն, ապա իրենք երախտապարտ կլինեն»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դիմում է բարեգութ մարդկանց, խնդրելով` հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն միայնակ մնացած ու մեր կարիքը ունեցող հաշմանդամ տղամարդուն, իսկ առողջապահության նախարարությունից էլ կարծում ենք` կարձագանքեն հրապարակմանը և կմնան հավատարիմ Հիպոկրատի երդմանը, այն է ` սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդը լիարժեք բուժում կստանա:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12840 դիտում
13:14 14-01-2023
SHAMSHYAN.com-ը միանում է խնդրանք կոչին․ եկե՛ք, սատար կանգնենք 44-օրյա պատերազմի մասնակցին
1111 դիտում
10:30 19-06-2015
Երեխաները մեծ ջերմություն և սեր ստացան ոստիկանության վետերանների հոգատար վերաբերմունքից. տեսանյութ