211652_close_icon
views-count1329 դիտում article-date 09:11 26-09-2014

Բազմաթիվ խախտումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը Բնապահպանության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են հայտնաբերվել»: Թերթը նշում է, որ մասնավորապես, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում, ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը և էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Բացի այդ, պարզվել է, որ բավարար հսկողություն չի իրականացվում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին և մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ և հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչները լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական և տրանսպորտային միջոցներով: Իսկ համայնքային արոտավայրեր տանող ճանապարհների բացակայության արդյունքում օգտագործվում են արգելոցի տարածքները: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր