3515 դիտում
13:57 24-08-2017
«Խոսրովի անտառ» արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել. ԱԻՆ
ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով: Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ:
Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19 աշխատակից: Դրանից բացի՝ այս ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:
Օգոստոսի 24-ին, ժամը 07:10-ին հետմարման աշխատանքները վերսկսվել են:
Նմանատիպ նյութեր
1332 դիտում
09:11 26-09-2014
Բազմաթիվ խախտումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Ժողովուրդ
16040 դիտում
12:57 13-08-2017
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը շարունակվում է
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»