977 դիտում
12:09 26-09-2014
Այս տարի զարգացած երկրներում կարող են հանգրվանել ռեկորդային թվով փախստականներ. ՄԱԿ
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս տարվա առաջին կեսին զարգացած երկրներում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է 330.700 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:
Դրա համաձայն` այս տարվա հունվար-հունիս ամիսներին 44 զարգացած երկրում նոր կյանք սկսելու որոշում կայացրածների թիվը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը` 266.300 մարդ:
Փորձագետները զգուշացնում են, որ 2014 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով զարգացած երկրներում նոր փախստականների թիվը կարող է հասնել ավելի քան 700.000 մարդու: Դա ռեկորդային ցուցանիշ կդառնա վերջին 20 տարվա համար` սկսած 1990-ական թվականների սկզբին նախկին Հարավսլավիայում պատերազմի ավարտից:
Դրա պատճառը Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Էրիթրեայի, Ուկրաինայի և մյուս հակամարտություններն են: 2013 թվականին 44 զարգացած երկրներում հանգրվանել է 612.700 փախստական:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
10:27 06-06-2014
Եթե զարգացած երկրներում փոքր ՀԷԿ–երը բնությունը փրկում են, ապա Հայաստանում՝ կործանում․ Առավոտ
2698 դիտում
13:22 11-03-2021
ՀՀ-ում 1 ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում՝ 11, զարգացած երկրներում՝ 43
3755 դիտում
13:46 01-12-2019
Ամերիկացիներն այս տարի «Սև ուրբաթին» ռեկորդային թվով գումար են ծախսել
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
892 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին