211652_close_icon
views-count2701 դիտում article-date 13:22 11-03-2021

ՀՀ-ում 1 ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում՝ 11, զարգացած երկրներում՝ 43

Վերջերս ինձ ներկայացվել է արտադրողականության վերաբերյալ զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե 1 ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով մենք շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած, նույնիսկ զարգացող երկրներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, նախ պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանը ներկայացրեց, որ Հայաստանում 1 ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11,5 դոլար է, իսկ զարգացած երկրներում՝ 43 դոլար:. «Այս առումով էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակում մեծ և միջին ընկերությունների արտադրողականության աճի գործում օգնելու հարցում: Այսինքն խորհրդատվական և տեխնոլոգիական օգնություն կլինի»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր