211652_close_icon
views-count1651 դիտում article-date 14:56 26-09-2014

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել են ընթացիկ տարվա մայիսին, Ղազախստանում: Պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ էր 226 քվե, և չնայած դրան` պայմանագրի վավերացման օգտին արտահայտվել է 441 պատգամավոր: Որևէ դեմ քվե չի գրանցվել, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: ՌԴ Պետդումայի` եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի մասին պայմանագիրը նրա բոլոր անդամների կողմից կվավերացվի մինչև հոկտեմբերի 9-ին Մինսկում կայանալիք երեք երկրների առաջնորդների հանդիպումը: Սլուցկին հայտարարել է, որ Ղազախստանի խորհրդարանը պլանավորել է այդ հարցը դիտարկել հոկտեմբերի 1-ին, իսկ Բելառուսի խորհրդարանը` հոկտեմբերի 7-ին:

Նմանատիպ նյութեր