211652_close_icon
views-count1695 դիտում article-date 11:57 09-10-2014

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Ղազախստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) այսօր հավանության է արժանացրել «Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: Դրանով իսկ համարվում է, որ խորհրդարանն ընդունել է տվյալ փաստաթուղթը, ինչը կուղարկվի պետության ղեկավարի ստորագրմանը: Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ԵՏՄ-ին մասին պայմանագիրը ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:

Նմանատիպ նյութեր