211652_close_icon
views-count1144 դիտում article-date 15:28 26-09-2014

Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի բոլոր ռեսուրսները` «Իսլամական պետության» դեմ պայքարի համար. Քեմերոն

РИА Новости-ի հաղորդմամբ` Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին հասցվող ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի միանալը հնարավոր է միայն Սիրիայի կառավարության համապատասխան խնդրանքի ստացվելուց հետո: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այսօր երեկոյան բրիտանական խորհրդարանը պետք է քվեարկի Իրաքում «Իսլամական պետության» օբյեկտներին հասցվող ավիահարվածներին Մեծ Բրիտանիայի միանալու շուրջ: Ակնկլավում է, որ բրիտանական խորհրդարանը կհաստատի դա: Քեմերոնն ընդգծել է, որ եթե իրենք թույլ տան, որ «Իսլամական պետությունը» ընդլայնվի ու բարգավաճի, ապա կմեծանա Մեծ Բրիտանիայի համար վտանգը: Քեմերոնը հավելել է, որ Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի բոլոր ռեսուրսները` «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Նմանատիպ նյութեր