211652_close_icon
views-count1110 դիտում article-date 18:05 04-09-2014

«Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում Արևմուտքին պետք չէ սիրիական կառավարության հրավերը. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում Արևմուտքին պետք չէ սիրիական կառավարության հրավերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Քեմերոնի կարծիքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ուղղակիորեն սպառնում են Մեծ Բրիտանիային: Թեև Մեծ Բրիտանիայի վարչապետը չի հայտնել, որ իրենք պատրաստ են մասնակցելու ԱՄՆ-ի ռազմական առաքելությանը, նա ընդգծել է, որ Իրաքում գործողությունների անցկացման համար պետք է ստեղծվի միջազգային կոալիցիա:

Նմանատիպ նյութեր