1926 դիտում
19:42 26-09-2014
Մենք պահանջելու ենք իշխանափոխություն․ Արմեն Մարտիրոսյան (լրացվում է)․ NewsBook.am
Հրազդանում քիչ առաջ մեկնարկած Ազգային ժողովի ընդդիմադիր երեք խմբակցությունների՝ Բարգավաճ Հայաստան-ի, ՀԱԿ-ի և Ժառանգության համատեղ հանրահավաքի ժամանակ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Աբովյանում երեկ տեղի ունեցած հանրահավաքից հետո իշխանություններին այլ բան չի մնում, քան սադրանքներ կիրառել։
«Այսպիսի մարդիկ էլ կան։ Այս մարդիկ մեղավոր չեն, որ կախվածության մեջ են իշխանություններից, որ գալիս են այստեղ հանձնարարություն կատարելու: Մեր խնդիրը նման քաղաքացիների համար պաշտպանության մեխանիզմ ստեղծելն է, որ կարիք չունենան այլևս նման քայլ կատարել»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ այս պայքարը բերելու է համախմբման։
«Մենք այսօր հայրենիքի փրկության խնդիր ունենք, և, միանշանակ, առաջ ենք գնալու։ Ներկա Հայաստանում շարունակել այսպես ապրել չի կարելի: Չի կարելի Սուրիկ Խաչատրյանին ևս մեկ անգամ մարզպետ նշանակել, որովհետև դա հարված է երկրի արժանապատվությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Գեներալ գնդակահարող մարդն իրավունք չունի մարզպետի պաշտոն ունենալ»,-ավելացրեց Մարտիրոսյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ելույթում նշեց, որ մի փոքր շուտ է ժամանել Հրազդան, և իրեն մոտեցած քաղաքացիների միակ հարցապնդումն եղել է՝ արդյո՞ք մինչև վերջ եք գնալու: Նախկին արտգործնախարարը հորդորեց ընդդիմության գործողություններում խաղեր չփնտրել։
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=39889&l=am]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
25220 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
Այս բաժնից
796 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
823 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»