1450 դիտում
19:57 28-09-2014
Ուեյն Ռունին որակազրկվել է երեք խաղով
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին, ով Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Վեստ Հեմ»-ի հետ կայացած խաղում կարմիր քարտ էր ստացել, որակազրկվել է երեք խաղով: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Վերոնշյալ խաղի 59-րդ րոպեին Ռունին կոպիտ հնարք էր կիրառել մրցակցի խաղացող Դաունինգի նկատմամբ և կասեցրել էր մրցակցի խոստումնալից գրոհը: Խաղի մրցավարը առանց վարանելու կարմիր քարտ էր ցույց տվել մանկունիանցիների ավագին:
Այդպիսով 28-ամյա խաղացողը բաց կթողնի Պրեմիեր լիգայի առաջիկա երեք տուրի հանդիպումները: Նշենք, որ այդ հեռացումը անգլիացու կարիերայում դարձավ 6-րդը: Վերջին անգամ Ռունին կարմիր քարտ էր ստացել 2011 թվականին` Չեռնոգորիայի հետ կայացած խաղի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
21:48 14-04-2014
Ռաֆինյան որակազրկվել է երեք խաղով
1418 դիտում
19:15 26-10-2014
Ագուերոն կարող է որակազրկվել երեք խաղով
2799 դիտում
15:53 13-08-2015
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպման մրցավարը որակազրկվել է երեք խաղով. տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին