2802 դիտում
15:53 13-08-2015
«Ուլիս»-«Շիրակ» հանդիպման մրցավարը որակազրկվել է երեք խաղով. տեսանյութ
Օգոստոսի 9-ին տեղի էր ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը: Չնայած որ «Ուլիս» ակումբի կողմից բողոք չի ներկայացվել հանդիպման 85-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական կոմիտեն և Մրցավարական բաժինը համատեղ դիտեցին խաղի տվյալ դրվագի տեսությունը և որոշեցին.
1. 3 մրցափուլով որակազրկել մրցավար Արթուր Սաֆարյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից՝ «Ուլիս» թիմի դարպասին անհիմն 11-մետրանոց նշանակելու համար (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 9):
2. Հանդիպման մրցավարին անհիմն բարձր գնահատելու համար 4 մրցափուլով որակազրկել հանդիպման տեսուչ Հ. Ներսիսյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 17.1), հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
21:48 14-04-2014
Ռաֆինյան որակազրկվել է երեք խաղով
1450 դիտում
19:57 28-09-2014
Ուեյն Ռունին որակազրկվել է երեք խաղով
1421 դիտում
19:15 26-10-2014
Ագուերոն կարող է որակազրկվել երեք խաղով
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին