211652_close_icon
views-count1974 դիտում article-date 09:31 29-09-2014

Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայի միանգամից 2 ռեկորդ է սահմանել

Իսպանիայի հավաքականի և «Բավարիա» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայի միանգամից երկու ռեկորդ է սահմանել: Իսպանացին 6-րդ տուրում «Քյոլն»-ի հետ կայացած խաղի ընթացքում 206 փոխանցում է կատարել, որից 196-ը` ճշգրիտ: Նշենք, որ Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասում գերմանական թիմը է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Չնայած նրան, որ Ալոնսոն ընդամենը մի քանի խաղ է անցկացրել իր նոր թիմի կազմում` արդեն կարողացել է դառնալ մյունխենյան սուպերակումբի առանցքային խաղացողներից մեկը:

Նմանատիպ նյութեր